Լեհաստանը ներդրումներ է կատարել «AHS Krab» ինքնագնաց հաուբիցների արտադրությունը խթանելու համար
Լեհաստանը հայտարարել է «Krab» 155 մմ ինքնագնաց հաուբիցի արտադրությունն ավելացնելու ծրագրի մասին:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտնել է, որ իրենք նախատեսում են 800 մլն զլոտի (ավելի քան 196 մլն դոլար) ներդրում կատարել «Krab» հրետանային համակարգերի արտադրության համար։ Այս մասին հաղորդում է «Defense24»-ը։
«Krab»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային համակարգ է և իր բազային տարբերակներում օգտագործում է ՆԱՏՕ-ի ստանդարտ զինամթերք, որը թույլ է տալիս խոցել թիրախները մոտավորապես 30-42 կմ հեռավորության վրա (կախված զինամթերքի օգտագործումից) և օգտագործել տարբեր տեսակի ճշգրիտ կառավարվող զինամթերք:
Ավելացնել նոր մեկնաբանություն