Նիգերցի զինվորականներ են սպանվել ռազմական գործողությունների ընթացքում
Մալիի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 17 նիգերցի զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնել է Նիգերի պաշտպանության նախարարությունը։
Չնայած մարդկային կորուստներին, զինվորականները հայտարարել են, որ կարողացել են «չեզոքացնել» ավելի քան հարյուր հարձակվողների, երբ նրանք սկսել են նահանջել:
Հատկանշական է, որ Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի սահմանները հատող հատվածը հաճախ է դառնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող զինված խմբերի հարձակումների էպիկենտրոնը։
Մինևնույն ժամանակ Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները պատրաստվում են սահմանակից պետությունների կողմից հնարավոր ռազմական գործողությունների։ Նիամեյի բնակիչները կոչ են արել կամավորներին՝ օգնել բանակին Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի անդամ պետությունների հավանական միջամտության դեմ պայքարում։
Ավելացնել նոր մեկնաբանություն