Նեթանյահուն Իրանին մեղադրել է Իսրայելում կատարված ահաբեկչությունների մեջ

Նեթանյահուն Իրանին մեղադրել է Իսրայելում կատարված ահաբեկչությունների մեջ

Իսրայելի իշխանությունները վստահ են, որ Իրանը կանգնած է իսրայելցիների դեմ վերջին օրերին սկսված ահաբեկչական հարձակումների նոր ալիքի կազմակերպման հետևում։

Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Մենք գտնվում ենք ահաբեկչական հարձակման էպիկենտրոնում, որը խրախուսվում, ուղղորդվում և ֆինանսավորվում է Իրանի ու նրա վստահված անձանց կողմից»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անում են մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար. «Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ մարդասպաններին բռնելու համար»:

Իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով՝ «Իրանը փնտրում է ամեն հնարավորություն՝ Իսրայելի քաղաքացիներին վնասելու համար»։

Ավելացնել նոր մեկնաբանություն