Submitted by detq-editor on
Մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվեն պահեստազորի 1-ին խմբի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ․ որոշումն ընդունվեց Կառավարության նիստի ժամանակ:

Վարժական հավաքներում կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատ­րաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հու­թյան ներգրավման նպատակով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Ավելացնել նոր մեկնաբանություն