Խաղաղության օրակարգը չունի իրատեսական եւ իրավական հիմքեր հաստատվելու և գործարկվելու համար. «Ազգ»

Հանրագումարելով այն քաղաքական տեքստը,որն առաջ են բերում Թուրքիան եւ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական հաճախակի դարձած զորավարժությունները, հասարակությունների մասշտաբով հայատյացության չդադարող քարոզչությունը մեր պետական սիմվոլների եւ հայկական մշակույթի դեմ «յուրահատուկ» պայքարը, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված վերջին ցեղասպան գործողությունները եւ արցախահայերի բռնի տեղահանումը, ինչը Ալիեւի եւ Էրդողանի կողմից օրերս որակվեց որպես «հաջողությամբ իրակացված գործողություն», պարզ է դառնում,որ խաղաղության օրակարգը չունի իրատեսական եւ  իրավական հիմքեր հաստատվելու եւ  գործարկվելու համար: Կեղծ պայմանագրի կնքմամբ անգամ չեն դադարելու Հայաստանի պետականությանը սպառնացող այն բոլոր գոյաբանական վտանգները, որոնք դրված են Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի ռազմավարական ծրագրերի հիմքում: Պատահական չէ նաեւ  այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արցախում ունեցած իր հաջողություններից հետո չի վերացնում Հայաստանի՝ իր իսկ կողմից ձեւավորած «արտաքին թշնամու» կերպարը, որի նպատակն է. պարարտ հող ունենալ հետագա ռազմաքաղաքական ծրագրերի իրագործման համար:

Հաշվի առնելով գլոբալ քաղաքական գործընթացները՝ պետք է փաստել, որ հումանիզմը եւ  խաղաղության օրակարգերը չեն գործում: Իսկ խաղաղության պահպանման  միջազգային հիմնական  կառույցները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, մատնված են անգործության եւ չեն իրականացնում արդյունավետ գործառույթ: ՀՀ իշխանությունները պետք է սա ի գիտություն ընդունեն եւ հաշվի առնեն այն իրական աշխարհակարգը, որն օր օրի ձեւավորվում է եւ վկայում խաղաղության ձախողման մասին: Այս պարագայում կարճաժամկետ կամ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու միակ այլընտրանքը՝ ռազմականացման, պաշտպանունակության բարձրացման ճանապարհով գնալն է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները