Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է մոտ ապագայում բանակցություններ անցկացնել ՌԴ-ում

Մենք հաստատում ենք շատ մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու մեր առաջարկը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, տեղեկացնում է «News.am»-ը։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն էր, որ ժամանակ առ ժամանակ ամեն կերպ «սառեցնում էր» ելքը դեպի կոնկրետ պայմանավորվածություններ՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Մասնավորապես, հայկական կողմը երկար ամիսներ արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները կատարելուց։

Չնայած Բաքվի և Երևանի միջև վերջին պայմանավորվածությունների կարևորությանը՝ գերիների փոխանակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ համաձայնության, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, իրական սահմանազատման աշխատանքները, որոնց շուրջ երեք առաջնորդները պայմանավորվել էին դեռևս 2021 թվականի նոյեմբերին, դեռ չեն սկսվել։

Բարձրաստիճան ղեկավարների վերոնշյալ որոշումների կասեցումն ուղղակի հետևանք է Երևանի գործողությունների անհամապատասխանության, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք։

Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները, որոնց արդիականությունն ու օգտակարությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել են»,- նշել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները