Որոնք են աշխարհի ամենաուժեղ բանակները 2024-ին
Աշխարհի բանակների հզորության «Global Firepower» վարկանիշում, որտեղ ընդգրկված են 145 պետությունների զինված ուժերը, Հայաստանը 2024 թվականին 102-րդ տեղն է զբաղեցրել` հետընթաց գրանցելով նախորդ տարվա համեմատ: Նշենք, որ 2023 թվականի վարկանիշումը Հայաստանը 94-րդն էր:
Ադրբեջանի բանակը 145 բանակների շարքում 59-րդ տեղում է։ 2023 թվականին ադրբեջանական բանակը զբաղեցրել է 57-րդ տեղը։
Վրաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքերը մեկ սանդղակով:
Թուրքիայի բանակը գտնվում է ամենահզոր բանակների տասնյակում` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Նախորդ տարի թուրքական բանակը 11-րդ հորիզոնականում էր:
Իրանը ցուցակում զբաղեցրել է 14-րդ տեղը` նախորդ տարվա 17-րդ հորիզոնականի փոխարեն:
Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը հետևյալն է.
1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Հարավային Կորեա
6. Մեծ Բրիտանիա
7. Ճապոնիա
8. Թուրքիա
9. Պակիստան
10. Իտալիա։
Ֆրանսիան այս տարի դուրս է մնացել լավագույն տասնյակից` հայտնվելով 11-րդ հորիզոնականում: Իսրայելը 17-րդն է, Ուկրաինան՝ 18-րդը, Գերմանիան՝ 19-րդը:
«Global Firepower»-ի ինդեքսը հաշվարկելիս, բացի զենքից և զինվորների թվից, հաշվի են առնվում վեց տասնյակ գործոններ, այդ թվում՝ ջոկատի թվաքանակը, զրահատեխնիկան, ռազմածովային ուժերը, տվյալ երկրի բնական ռեսուրսները, անձնակազմի քանակը, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, ռազմական բյուջեն, արժութային պահուստները և գնողունակությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն