7

Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, այլապես հետևանքները շատ ծանր են լինելու․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ զինված ուժերի մի քանի հազար զինծառայող ատեստացիան հաղթահարել է և առավել բարձր աշխատավարձ է ստանում, սակայն «մոռացավ» նշել, որ այդ թվից ավելի շատ մարդիկ էլ շեմը չեն հաղթահարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ու սա, ի դեպ, այն դեպքում, որ այն դեռ կամավոր հիմունքներով է իրականացվում` առավելապես դիմում եմ պատրաստված զինծառայողները:

Այն պարտադիր է այն զինծառայողների համար, որոնք պաշտոնի առաջխաղացում են ունենում:

Ընդ որում` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ատեստացիայի մասին օրենք ընդունելուց հետո` 1-1.3 տարի անց, բանակի քիչ մասն է կարողացել մասնակցել այդ գործընթացին:

Շարունակում եմ պնդել, որ նույնիսկ այդ օրենքի շրջանակում` համապատասխան կարգ սահմանելու դեպքում, հնարավոր էր որոշակի արդյունք ստանալ, բայց ինչպես մյուս հարցերում, կառավարությունը գնում է ամենադանդաղ, վատ ճանապարհով:

Զինված ուժերի և երկրի պաշտպանության առաջնահերթություններից ելնելով, եթե մի կողմ դնենք ատեստացիան, ապա որպես հրատապություն պահանջող քայլ, գոնե պետք է գնալ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հավելավճարների էական բարձրացման (շուրջ 50 հզ.) ճանապարհով, հակառակ դեպքում առկա սուր խնդիրներն այնպիսի ծավալի կհասնեն, որ դրանք բանակի առաջ դրված նույնիսկ նվազագույն խնդիրները չեն լուծի:

Այստեղ ես ոչ այդքան խոսում եմ աշխատավարձի բարձրացման մասին որպես մոտիվացիա, որքան զինծառայողների և նրանց ընտանիքների նվազագույն խնդիրների լուծման հնարավորություն, որի պայմաններում ոչ միայն նորմալ «տուն պահել» կստացվի, այլ զինծառայողը հնարավորություն կունենա կենտրոնանալու ծառայության, այլ ոչ թե ծանր կենցաղի վրա:

Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու»,- գրել է պատգամավորը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները