Արցախից ևս 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Արցախից 6 հիվանդ փետրվարի 7-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան։
Մինչ օրս, ըստ Արցախի առողջապահության նախարարության, Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։
Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն