Submitted by detq-editor on
Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջեֆրի Ռոբերթսոն

Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջեֆրի Ռոբերթսոն

Կիրակնօրյա «The Independent» թերթում հրապարակված հոդվածում միջազգային իրավաբան, հայտնի փորձագետ Ջեֆրի Ռոբերթսոնը «Մենք իրո՞ք Ռուսաստանին խնդրում ենք «խաղաղությունը պահպանել» բոլորովին այլ հակամարտությունում» վերնագրով հոդվածում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը «ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով»:

Ռոբերտսոնը պնդում էր, որ աշխարհի գերտերությունները՝ Ռուսաստանը, Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Չինաստանը, «ուժ ունեն կանգնեցնելու ավտորիտար Ադրբեջանին, որը պաշարել է Լեռնային Ղարաբաղը՝  120.000 բնակիչներին սովամահ անելու համար»:

Հոդվածում Ռոբերթսոնը, որը նախագահում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության հայտնի գործով Հայաստանը ներկայացնող խորհուրդը, շեշտում է, որ շրջափակումը հանցագործություն է մարդկության դեմ և հակասում է մի շարք միջազգային պայմանագրերի։ Նա ընդգծում է, որ շրջափակումը խոչընդոտել է Հայաստանից Արցախ ավելի քան 400 տոննա ապրանքների տեղափոխմանը: «Իհարկե, օդային տրանսպորտն ավելի արագ կլիներ, բայց Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում»,- հիշում է փորձագետը։

«Երկիրն Ադրբեջանի և պատմության պատանդն է։ Այն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով, որոնք հայտնի են իրենց վաղ քրիստոնեական եկեղեցիներով և յուրահատուկ գորգերով։ 19-րդ դարում Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թվականին Ստալինը կամայականորեն և սխալմամբ քրիստոնեական այս անկլավը ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում գտնվող անկախ տարածաշրջանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պահանջեց անկախություն և պատերազմ մղեց դրան հասնելու համար»,- իր հոդվածում ասել է Ռոբերթսոնը։

Նա պատմական ենթատեքստ է ներկայացրել՝ նշելով, որ 1990-ականների հաղթանակից հետո հայերն ապրել են հարաբերական խաղաղության մեջ, մինչև 2020 թվականին Ադրբեջանը հարձակվել է նրանց վրա։ Ռոբերթսոնն անդրադարձել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում էր վերջ տալ ռազմական գործողություններին։

«Ռուսաստանը հանդես է եկել որպես համաձայնագրի երաշխավոր՝ 2.000 «խաղաղապահներ» ուղարկելով վերահսկելու միջանցքը, բայց նրանք չկարողացան կամ գուցե չցանկացան ցրել միջանցքը շրջափակող ինքնահռչակ «բնապահպան ակտիվիստներին», որոնք խրախուսվում են Ադրբեջանի կառավարության կողմից, այն կառավարության, որը կանոնավոր արգելում է ցույցերը և բանտարկում ցուցարարներին: «Բնապահպանական «ցուցարարներից» շատերը, որոնք շրջափակում են Լաչինի միջանցքը, ունեն դաջվածքներ, որոնք ապացուցում են, որ նրանք հանդիսանում են թուրք ազգայնական «Գորշ գայլերի» անդամներ։ Նրանց բոլորին խրախուսում է բռնապետ Իլհամ Ալիևը»,- գրում է միջազգային իրավաբանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն