վա

Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին՝ եթե չտանք, կլինի պատերազմ. ԱԺ պատգամավորը՝ 4 գյուղերի մասին

Դրանք ամենառազմավարական նշանակություն ունեցող հատվածներից են, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի մասին: 

«Եթե նայենք, թե ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք որտեղից են եղել, դրանք եղել են նոր ձևավորված սահմանից: Հիմա եթե Ադրբեջանը առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արևելքը խոցելի է լինելու, և Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու: Ցանկացած բան կարող են պահանջել, եթե ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը: Սկզբից այս 4-ը կուզեն, հետո ուրիշ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ սահմանազատված չի սահմանը, ով ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին: Նույն պատճառաբանությունը կբերեն, որը բերեցին Ջերմուկի հատվածում շուրջ 150 քկմ տարածք օկուպացնելու ժամանակ»,- նշեց պատգամավորը:

Արթուր Խաչատրյանը նաև ընդգծեց՝ եթե այդ 4 գյուղերը հանձնվեն, Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական թիրախում. «Դրանք բարձունքներ են, որոնք վերահսկում են ճանապարհները, և որտեղից հեշտ է Հայաստանը  մեջտեղից կիսել: Փաշինյանը ժողովրդի հետ խոսում է պարզ շանտաժի լեզվով՝ եթե սա չտանք, կլինի նոր պատերազմ, ժողովուրդ դու դա ուզո՞ւմ ես»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն