Երևանը վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը
Հայաստանի խորհրդարանը 57կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը:
Փաստաթուղթը կարգավորում է դիտորդական առաքելության գործառույթներ, նրանց անձեռնմխելիություն է տրամադրում։
Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից, այն ժամանակ առաքելության կազմում 40 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։
Ավելացնել նոր մեկնաբանություն