Submitted by detq-editor on
Զինծառայողներին հավելավճար տալու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը որոշվել է

Կառավարությունը սահմանել է զինվորականների ատեստավորման կարգը

Կառավարությունը փետրվարի 9-ի նիստում սահմանել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:

«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից»,- ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները:

Իսկ չզեկուցվող հարցերից մեկը վերաբերել է վճարման կարգին:

«Վարչապետի կողմից հանձնարորություն կար, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը լինի ամենաբարձր աշխատավարձի կրկնապատիկը. այդ փաթեթը ներառելու է նաև մինչև կրտսեր ենթասպայական կազմը: Մենք կրկնապատկել ենք աշխատավարձը: Ըստ էության՝ 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկել ենք և սահմանել 422 հազար դրամ՝ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում»,- հավելել է Ս. Պապիկյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն