սա

ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, և պարզ չէր, թե ինչ զարգացումներ և ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա. նախորդ օրվա դեպքին անդրադառնալով` ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածը, փոխանցում է 1lurer.am-ը: 

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել: «Թաքնված զենք չի կարող լինել, որովհետև հին ասացվածք կա` պատից կախված հրացանը մի օր կրակում է: Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ և մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը` նշելով, որ ուժային կառույցների հետագա բոլոր աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսևորումներն  օր առաջ բնում խեղդելուն:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն