
«Հրապարակ». Ընդդիմությունը խորհրդարանի հրատապ նիստ է հրավիրում՝ ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով։
Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում, ընդդիմադիրները որոշել են ապրիլի իննին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստին գումարել հրատապ նիստը եւ որպես հիմնական զեկուցող խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող/հայկական կողմից/ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Ընդդիմադիրների համոզմամբ՝ Տավուշում իրականացվելիք գործընթացներին նախորդող ՀՀ իշխանականների հայտարարությունները փաստում են, որ գործընթացն իրականացվելու է միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն