99465

Տոկաևը ժամանել է Հայաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Տոկաևը բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Տոկաև իր ադրբեջանցի գործընկերոջ հետ այցելել էր Շուշի, Ֆիզուլի։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն