
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր արձանագրություն է ստորագրվել և մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Արամթիի հռչակագիրը, որով պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնենք: Սրան դեմ էր Ադրբեջանը, որն արդեն համաձայնվել է, բայց ընդդիմությունը դեռևս շարունակում է դեմ լինել՝ շարունակելով Ադրբեջանի նարատիվները:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ շատ կարևոր է ադրբեջանական 4 գյուղերի մասին իմանալը, և ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որ դրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար. «Ընդդիմությունը սա գիտի, գիտի և ամեն ինչ անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով, սա է ընդդիմության նպատակը»,- ասաց նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն