ՀՀ իշխանությունները Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 18 մլրդ քռ միլիմետր ՀՀ տարածք
Լրագրող Դավիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում քարտեզ է հրապարակել Տավուշում սահմանազատվող հատվածից՝ նշելով. «ՀՀ իշխանությունները Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 18 մլրդ քռ միլիմետր ՀՀ տարածք:
Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։
* ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։
* Խորդրդային սահմանները էս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։
Դա գիտի իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։
* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին ա հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարաքը ՀՀ-ինը չի։
* Մանուշակագաույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն ա, որը ՀՀ կառավարության քարտեզով «դելիմիտացիայից» հետո մնում ա Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։
Էտ մանուշակագույն հատվածը կազմում ա մոտ 0,18 քռ կմ կամ 180 000 000 000 քառ մմ։
P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով ա, կներեք, կարա մի քանի միլիարդ քառ մմ էս կողմ / էկ կողմ լինի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն