61

Կիրանց- Խեյրեմլի գյուղերի հատվածում իրականացվում է ականազերծում․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն