սավ

Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի եւ պահանջեցի հավելյալ ուժեր եւ միջոցներ հատկացնեն զորամասն արտաքին աշխարհին կապող Թաթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ), փոխանցում է News.am-ը: 

Նա որոշ մանրամասներ պատմեց պատերազմից. «Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեցին Վահե-1 եւ Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարեւան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց Մատաղիս  բնակավայրը եւս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ զորամասի աջ թեւում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք: Ես Վահե-1 անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արմանը պետրոսյան, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց եւ հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:

Ինքն ու Մենուան իրենց համաձայնությունը տվեցին եւ հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ մանուկյանի հետ եւ պատասխանը երեկոյան կփոխանցեն: Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն ամբողջությամբ անծանոթ ճանապարհով  հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում եւ մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետեւ անծանոթ տեղամասում թե սպայական կազմը, թե կամավորները, մոլորվել եւ լճի մի ափով էր գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաները առաջանում էին խմբերով ուղեկցում:

Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7—րդ, 8-րդ օրը անտառներում մոլորված Մատաղիսի զորամասից զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:

Ամսի 3–ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու եւ պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին եւ պաշտպանողական, եւ հաձակողական գործողություններին: հարձակողակն գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ միասին նահատակվեց նաեւ Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մինչեւ հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում:

Ամսի 24-ին հարավ-արեւմտյան ուղղությամբ հակառակորդը առաջնագիծը ճեղքել եւ առաջանում էր դեպի Շուշի, առաջապահ ստորաբաժանումները արդեն գտնվում էին Ավետարանոց բնակավայրում, իսկ այդտեղից դեպի Շուշի ընդամենը օդով 15 կմ է: Վերադաս հրամանատարության կողմից մենք խնդիր ստացանք, որ մեկ վաշտ ուղարկենք Շուշի-Սղնախ ուղղություն: Վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանը իր պատրաստակամությունը հայտնեց եւ 13 հոգանոց խմբով մեկնելու նշված ուղղություն: Արմնը եւս այդ խմբի կազմում մեկնեց: Մինչեւ նոյեմբերի 10-ը, եռակողմ խայտառակ այդ հայտարարության օրը Արմանը գտնվում էր նշված բնագծում տարբեր ստորաբաժանումների հետ: Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին:

Պատերազմից հետո Արմանը մնաց Արցախում, ծառայեց մեկ այլ կառույցում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու նշված ստորաբաժանման անձնակազմին: Պատերազմից հետո նա պարբերաբար այցելու էր մեզ, բարեկամական կապ էր ստեղծվել իմ ու իրենց միջեւ: Համարձակ էր, վստահ, իսկ դա միշտ պետք է զինվորականի առաջին ուղեկիցը լինի»:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

87542
Պաշտպանության նախարարը հետևել է զորավարժությունների ընթացքին
78963
Կիրանցում 2-3 տան խնդի՞ր է, թե՞ պետության. փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան
dva
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ֆբս
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
gsdv
Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ «Հրապարակ»
783
Բագրատ Սրբազանը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրեց հանդիպման մայիսի 18-ին` ժամը 11:00-ին
68572
Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում. ԱԽ քարտուղար
78695
Հայտարարված 25 հեկտարը ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք. Թաթոյան
դս
Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն
8754
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
78954
ԱԱԾ–ն Կիրանցում է. կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
8563
Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ. Բագրատ Սրբազան
87965
Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց
875263368
Բաքուն որոշել է գնալ այլ ճանապարհով և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության օրինականությունը. քաղաքագետ
789652
Զինված ուժերում կադրային նոր նշանակումներ են իրականացվել. ՊՆ-ը պարզաբանել է, թե ինչու
ավս
Նիկոլ Փաշինյանը ևս 50+ քառ. կմ «ավելացրեց» 2021-2022 թթ․  Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին 
896352
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Փաշինյան
587
Ինչպես գեոպոլիտիկան մտավ Տավուշի շարժում, և որն է այս շարժման ֆենոմենը
sa
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
87542
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
785
Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը. ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան
6853
Եթե մենք պինդ լինենք, դրսի ուժերը մեզ կոտրել չեն կարող
874512
Խիստ կարևոր էր, որ սրբազանն ընդգծեց Հայաստանն «ազգ-բանակ»/«ազգ-ամրոց» հայեցակարգով կառուցելու կենսական անհրաժեշտությունը. պատմաբան
8635
Թշնամին չի փոխվել, մեզ են վախ ներշնչել. պատմաբան
789652
Հայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին
8354
Բագրատ Սրբազանի առաջարկած շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը