ավս

Նիկոլ Փաշինյանը ևս 50+ քառ. կմ «ավելացրեց» 2021-2022 թթ․  Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին 

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ևս 50+ քառ: կմ «ավելացրեց» 2021-2022 թթ․  Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին: 
«․․․ ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թթ․ և ավելի քան 200 քռ կմ հայկական տարածքների օկուպացումը․․․» 
Նիկոլ Փաշինյան, «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով», մայիսի 14, 2024 թ․ 
* Մինչ այս ՀՀ օկուպացված տարածքի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ չափը կազմում էր 150 քռ կմ։ 
* Ադրբեջանի կողմից 2021-2022 թթ․ օկուպացված ՀՀ տարածքների մակերեսի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ թիվը վերջի 2 տարվա մեջ փոխվել ա մի քանի անգամ։ 
127 - ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան
130 - ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
139 - ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
140 - Նիկոլ Փաշինյան
150 - Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան
200 քռ կմ - Նիկոլ Փաշինյան
N.B. Արարատ Միրզոյանը 2023 թ․ նոյեմբերին ԱԺ-ում ասել էր 200 թիվը ոչ միայն 2021-2022 թթ, այլ նաև 1990-ականների մասին։ 
P.S. Իմ (չոր ու կոպիտ հաշվարկներով) 2021-2022 թ․ Ադրբեջանը օկուպացրել ա մոտ 220 քռ կմ (քարտեզ)։ Ըդհանուր՝ +/- 300 քռ կմ»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն