000

Դեռ անցյալ տարեվերջից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար. Ալեն Սիմոնյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Դեռ անցյալ տարվա վերջից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար և Ադրբեջանի կողմից: Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է և հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետև հայկական կողմն այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքներ է իրականացնելու մշտապես: «Լուրերի» հաղորդմամբ՝ այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահն ասում է, որ խաղաղության պայմանագրում ամբողջությամբ իրենց մոտեցումներն են, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաև մեր մոտեցումներն են, և բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է: Դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է: Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետև իրենք իրենց առաջարկն են ուղարկում, մենք ասում ենք՝ չէ՛, սա էլ մեր առաջարկն է: Դրա համար էլ պրոցեսն այսպես երկարում է»,- ասել է նա:

Հարցին՝ ո՞րն է կողմերի հիմնական տարաձայնությունը, ԱԺ նախագահը տեղեկացրել է. «Հիմնական տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք, այսինքն՝ գալիս, հասնում ենք այս կետերին, սա ենք քննարկում, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում և հերթով...

Շատ կարևոր է, որպեսզի երկակի մեկնաբանության տեղ չթողնենք: Տեսեք, նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված նման սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոստացել, մյուսն ասի՝ ինձ մի բան ես խոստացել»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Եթե Բաքվի Հանրապետությունը կարողանա հասնել Մինսկի խմբի լուծարմանը, դա վտանգավոր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար. Հայրապետյան․ «Մեդիալաբ»
3
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
1
Իշխանությունը այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ․ Տիգրան Աբրահամյան
Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան
000
Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել․ «Արմենպրես»
1
«Կասկածանքը չեն կարողանալու հաստատել, մեկուսացնում են երեք օրով»․ մանրամասներ Իշխան Գևորգյանի և ընկերների ձերբակալումից
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը․ Վիգեն Սարգսյան
8
Ձերբակալվել են «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր Իշխան Գևորգյանը և ևս չորս մարտական ընկերներ
1
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել. բնակիչ․ «News.am»
Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը
Hayrapetyan
Պատկերացնում ե՞ք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է՝ ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները. Տաթևիկ Հայրապետյան
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը հնարավոր է․ Պատել
01
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
1
Ալիևը հոյակապ գիտի, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի վարած քաղաքականության․ Տաթևիկ Հայրապետյան