
«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը
«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը հայտարարություն է տարածել:
«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը ողջունում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու նրանց գաղափարակից հոգևորականների հայրենանվեր գործունեությունը:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրանց առաջնորդությամբ կազմակերպվող հանրային միջոցառումներին: Միավորման անդամները սատարում են և ակտիվորեն մասնակցելու են հոգևոր հայրերի կողմից համակարգվող հայրենանպաստ գործունեություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն