
Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին
Տավուշի հատվածում սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դե-յուրե Հայաստանի տարածք չեն եղել, լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Ես չեմ այդպես պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա»,- ասաց Ասրյանը։
2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Ավելացնել նոր մեկնաբանություն