01

Արդյոք կա՞ն մարդիկ, որ սահմանամերձ գյուղերում ցանկանում են ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ՝ հայասպաններին նախնական արդյունավետ դիմադրություն ցույց տալու

Ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը գրում է

ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ (31.05.2024)

1. Նիկոլը հեռանալու է անսպասելիորեն՝ մեկ օրում, բայց մինչ այդ փորձելու է մահացու հարվածներ հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին։

2. Խնդիրն այն է, թե ո՞վ է փոխարինելու Նիկոլին։ Եթե դա լինելու է Բագրատ Սրբազանն այս կամ այն պետական պաշտոնում, ապա դեռևս հստակ չէ, թե ովքեր են կազմելու նրա կառավարությունը։ Հենց այս անորոշությունն է մեծապես հետ պահում ժողովրդական լայն զանգվածներին միանալու նրա գլխավորած շարժմանը, քանի որ մարդիկ կասկածում են, որ այդ կառավարությունը բաղկացած է լինելու «նախկիններից» կամ նրանց դրածոներից։

3. Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը փորձ չարեց այցելել ԱԳՆ կամ մեկ ուրիշ պետական հիմնարկ, երբ ժողովրդի թիվը հրապարակում ոչ թե մի քանի հարյուր էր, ինչպես այսօր, այլ առնվազն 40-50 հազար մարդ, ինչպես, օրինակ, մայիսի 9-ին։

4. Աչքաթող է արվում ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ՝ անխուսափելի իշխանափոխության ամենախոցելի պահին Ադրբեջանը կարող է ձեռնարկել իր հերթական հարձակումը և է՛լ ավելի մեծ տարածքներ գրավել Հայաստանի Հանրապետությունից՝ փակելով երկրի կենսունակության վերջին աղբյուրները։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ սցենարը վիժեցնելու ուղղությամբ։ ՀՀ ուժային կառույցներում գոնե որոշ մարդիկ կամ ստորաբաժանումներ կա՞ն, որոնք փորձում են կանխել այդ հավանական ողբերգական զարգացումը՝ ինչ-ինչ նախապատրաստություններ տեսնել ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի կործանումը թույլ չտալու համար։ Թե՞ բոլորը սևեռված են միայն Նիկոլի կոլաբորացիոնիստական իշխանությունը փրկելու ամենօրյա անհեռանկար աշխատանքի վրա։

5. Արդյոք ՀՀ սահմանամերձ քաղաքներում ու գյուղերում գոնե ոմանք հասկանո՞ւմ են, որ ՎԱՂԸ նրանց փողոցներում կարող են հայտնվել ու մահ և սարսափ տարածել ադրբեջանցի ու թուրք հատուկջոկատայինները։ Արդյոք կա՞ն մարդիկ, որ տեղերում ցանկանում են ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ, որոնք կարող են նախնական արդյունավետ դիմադրություն ցույց տալ հայասպաններին։

6. Իրականում այժմ փաշինյանական խունտան լծված է Բաքվի (խմբ․) հերթական ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելու գործին՝

ա) թուլացնում է բանակը,

բ) վարկաբեկում ու «փչացնում է» ուժայիններին,

գ) պառակտում ու բարոյալքում է ժողովրդին,

դ) հարվածում է հայկական ինքնության հիմնասյուներին,

ե) բթացնում ու մոռացնել է տալիս հայերի ինքնապաշտպանական բնազդն ու դիմադրության ոգին,

զ) փորձում է քայքայել ու կազմալուծել Հայոց եկեղեցին,

է) ՀՀ հաջորդ իշխանության յուրաքանչյուր հայանպաստ քայլ կանխավ ներկայացնում է որպես «հայկական ռևանշիզմ» ու «հայկական ֆաշիզմ», ինչը և պետք է Բաքվին (խմբ․) ու Թուրքիային։

Այսքանով առայժմ բավարարվեմ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին