detq

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային նաև Թրամփի օրոք․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ  ԱՄՆ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, եթե անգամ այդ երկրում իշխանության վերադառնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դաշինքի պաշտոնյան ասել է բրիտանական «Sky News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Ստոլտենբերգի համոզմամբ՝ Ուկրաինային աջակցելը բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից։

«Ես համոզված եմ, որ ինչպես եվրոպական դաշնակիցները, այնպես էլ ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային, քանի որ դա համապատասխանում է մեր շահերին անվտանգության ոլորտում։ Ես սպասում եմ, որ ԱՄՆ-ն շարունակի դա անել՝ անկախ նոյեմբերյան նախագահական ընտրությունների ելքից»,- նշել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը ողբերգություն կդառնա Ուկրաինայի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել Կիևին ցուցաբերվող աջակցությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կտրուկ կկրճատի Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալները և 24 ժամում վերջ կդնի այդ երկրում ընթացող պատերազմին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ