Submitted by detq-editor on
Երևանն առաջիկայում Բաքվին կհանձնի խաղաղության պայմանագրի նոր տարբերակը

Երևանն առաջիկայում Բաքվին կհանձնի խաղաղության պայմանագրի նոր տարբերակը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Երևանը ներկայումս մշակում է Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի նոր տարբերակը և մոտ ապագայում այն կհանձնի ադրբեջանական կողմին։

«Սա շարունակական գործընթաց է։ Այժմ հայկական կողմն աշխատում է, և մենք հնարավորինս շուտ տեքստը կհանձնենք ադրբեջանական կողմին»,- ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը փորձում է շահարկել բանակցային գործընթացը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, որ Երևանը «ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` իրեն ներկայացնելով որպես կառուցողական կողմ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն կողմ է բանակցությունների արագ անցկացմանը և միշտ պատրաստ է դրանց։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն