91

Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու. Բագրատ Սրբազան

Այս շարժումը փողոցում լինելու է, կազմակերպչական լայն ռեսուրսների ներգրավում է լինելու: «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 19-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց Բագրատ Սրբազանը:

«Բոլոր ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչները էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժման մեջ, լինելու են խոսնակներ նաև: Մենք անդրադառնալու ենք մեր հասարակության թե' ներքին, թե' արտաքին մարտահրավերներին: Շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում:

Առաջիկա ամիսներին որևէ կերպով հրապարակը չենք լքելու: Դրա  փորձառությունը մենք ունենք՝ Սուրբ Աննա եկեղեցին, որը նաև միջոց է մեզ համար արագ արձագանքման իմաստով, նաև միմյանց տեսնելու: Հրապարակային պայքարը շարունակվելու է բնականաբար: Այն ողջ Հայաստանի տարածքով է տարածվելու: Մենք պետք է դառնանք թելադրողը մեր կյանքի բոլոր խնդիրներում»,- ասաց նա:

Անդրադառնալով պայքարի մարտավարությանը` Սրբազանն ասաց. «Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են: Իմպիչմենթից շատ է խոսվել, առաջին պահանջը դարձել է հրաժարականը, սակայն չեն բացառվում մնացած բոլոր հնարավոր և անհնար քաղաքական լուծումները: Մեզ համար կարևորը իրավական ճանապարհով արդյունքին հասնելն է: Թե այս ընթացքում մարտավարությունն ինչպիսին կլինի, շարժման թիմն ինքը կորոշի:

Գրեթե բոլոր քաղաքական գործիչները ներգրավված են, իրենց հետ միշտ խորհրդակցություններ լինում են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն