Վաշինգտոնը Արցախի հայաթափումը գնահատում է որպես «ռազմական ներդրում տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-Ադրբեջան ուժեղ գործընկերության մեջ»․ Այվազյան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.
«Հունիսի 26-ին (խմբ․) ԱՄՆ-ի եվրոպական զորքերի հրամանատարությունն Ադրբեջանի հայասպան զինված ուժերին հղել է հետևյալ եղբայրական ողջույնը. «Երջանիկ Զինված ուժերի օր քեզ, Ադրբեջան: Մենք ողջունում ենք ձեր ռազմական ներդրումը տարածաշրջանային կայունության և մեր ուժեղ գործընկերության մեջ»։
Իրականում, ճիշտ այսպես էլ հենց գնահատում է Արցախի հայաթափումը պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես «ռազմական ներդրում տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-Ադրբեջան ուժեղ գործընկերության մեջ»։ Միայն թե մեր վճարովի «վերլուծաբաններն» այսպիսի մանրուքները կշրջանցեն ու կշարունակեն գովերգել ԱՄՆ/Արևմուտքի հետ մեռելածին «ռազմավարական հարաբերությունների» հաստատումը։
Բայց նա, ով պահպանել է վերլուծելու կարողությունն ու մի փոքր էլ ազգասեր է, կհասկանա, թե տարածաշրջանում ում իրական դաշնակիցն է ԱՄՆ-ն՝ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն