
Ադրբեջանական կողմն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հայտնելով, որ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն