Abrahamyan

Այն, ինչ հստակ տարանջատված է ԵՄ-ի համար, որևէ ձևով ՀՀ իշխանության համար քննարկման առարկա չի դառնում. Տիգրան Աբրահամյան

Մինչ հայաստանյան իշխանությունը ագրեսիվ կեցվածքով կամ, լավագույն դեպքում, լռությամբ է արձագանքում արցախցիների` Արցախ վերադարձի հարցին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը «խաղաղության փաստաթղթի» բանակցությունների համատեքստում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, իսկ որպես ճանապարհ մատնանշում է արցախցիների և ադրբեջանցիների ուղիղ բանակցությունները, որի հիմքում վերջիններիս անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին` ԵՄ դիվանագետը նաև արձագանքել է Բաքվի` արցախցիների Արցախ վերադարձի թեման, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» եզրույթի հետ զուգահեռ շրջանառության մեջ մտցնելուն` ընդգծելով, որ դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:

Այսինքն` այն, ինչ հստակ տարանջատված է ԵՄ-ի համար, որևէ ձևով ՀՀ իշխանության համար քննարկման առարկա չի դառնում, դեռ չեմ ասում քպ-ական այն ներկայացուցիչների մասին, որոնք Արցախի հարցը, այդ թվում` արցախցիների վերադարձի, համարում են փակված:

Հայաստանի իշխանությունը տարբեր առիթներով ապացուցել է, որ հայկական օրակարգ չի ներկայացնում և ընդամենը փորձում է տեղավորվել ադրբեջանական նախապայմանների շրջանակներում»,- նշել է պատգամավորը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին