Հիշատակ և խոնարհում. «erablur.am»-ում ամփոփված են Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսների վերաբերյալ տվայլներն ու պատմությունները
1988 թվականից մինչ օրս Հայրենիքի համար նահատակված բոլոր հերոսների անունները, նրանց կատարած սխրանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այսուհետ մեկ միասնական կայքում են: Խորհրդանշական անունը կրող վիրտուալ թանգարան-կայքն իրենից ներկայացնում է մեծ շտեմարան, որտեղ հավաքված, ամփոփված և ներկայացված են տվյալներ Հայրենիքի համար կյանքը նվիրաբերած մեր բոլոր հերոսների մասին:
«Aravot.am»-ի հետ զրույցում կայքի նախաձեռնության հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը պատմել է մտահաղացման մասին. «Գաղափարին եկել եմ 2016 թ.՝ քառօրյա պատերազմից հետո, երբ ինտերնետի այս դարում հանրության հետաքրքրությունը մեծացավ այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են Հայրենիքին: Ես հասկացա, որ արցախյան ազատամարտի մասնակիցների վերաբերյալ հսկայական բաց կա, որոշեցինք շտեմարան ստեղծել, որտեղ ներառված կլինեն բոլորը»:
Ներկայում 8.300 հերոսի տվյալ է զետեղված շտեմարանում, նախատեսվում է ևս 2.000 հերոսի մասին տվյալներ զետեղել առաջիկայում, ժամանակի ընթացքում կզետեղվեն նաև նրանց մասին պատմող հրապարակումները, տեսանյութերը:
Վիրտուալ թանգարան-կայքում գործում են «Հերոսներ», «Պատմություններ», «Տեսանյութեր», «Նյութեր» բաժինները:
«Այստեղ տեղադրված են 1988 թ. սկսած ողջ տեղեկատվությունը. մարդիկ, որոնք զոհվել են արցախյան 3 պատերազմներում, մարտական գործողությունների հետևանքով կամ դրան հավասարեցված պայմաններում, այսինքն խաղաղ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելիս զոհվածները ևս ներառված են, անգամ այն զոհերը, որ եղել են զորավարժությունների, ավտովթարների, ականազերծման աշխատանքների հետևանքով»,- նշել է նա և հավելել, որ առայժմ կայքում չեն ներառվել անհետ կորածներին, քանի որ իրավական առումով քանի դեռ մահվան փաստը չի արձանագրվել, Էթիկայի տեսակետից ճիշտ չի ներառել նրանց զոհվածների ցանկում:
Հավելենք նաև, որ կայքում ներդրված համակարգի միջոցով հնարավոր է նաև օգնություն ցուցաբերել նրանց ընտանիքիներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն