Submitted by detq-editor on
Պատերազմի հավանականություն միշտ կա, սակայն ներկա պահին քիչ հավանական է.  փորձագետ

Պատերազմի հավանականություն միշտ կա, սակայն ներկա պահին քիչ հավանական է. փորձագետ

Ժամեր առաջ թուրք-ադրբեջանական աղբյուրները սոցիալական տարբեր հարթակներում տեղեկություն են տարածել այն մասին, որ Նախիջևանի ադրբեջանական զորքերին «տագնապ» ազդանշանն է տրվել՝ «Պատրաստ եղիր պատերազմի» հրամանով:

Նշենք, որ Նախիջևանի ադրբեջանական ստորաբաժանումները հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել:

Ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանը «Դետքի» հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշել է՝ տվյալ պարագայում պատերազմի հավանականությունը քիչ է:

«Պատերազմի հավանականություն գրեթե միշտ կա, սակայն տվյալ դեպքում, կարծում եմ, խոսքը զորավարժության ընթացքում հնչած հրամանի մասին է»,- հավելել է փորձագետը: 

Ավելացնել նոր մեկնաբանություն