Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տեղ է գտել Թրամփի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

– Վարչապետի խոսնակի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։ Այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, եթե հաշվի առնենք այն, որ ադրբեջանական կողմը շարունակում է կիրառել այդ տերմինը:

– Փաստ է, որ Վաշինգտոնում ձեռք բերված եռակողմ հռչակագրից հետո հայկական կողմը նույնիսկ չկարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը ակնհայտ տարածքային հավակնություններ ներկայացնող այդ տերմինը շրջանառությունից դուրս բերի։ Դա շրջանառությունից դուրս բերելու փոխարեն, փաստացի, զբաղված են դա անտեսելով կամ նոր շղարշ հաղորդելով:

Հայաստանի իշխանության այս ողջ քաղաքականությունը, որ վերջին տարիներին տեսնում ենք, ոչ թե Ադրբեջանի տարածքային հավակնությունների նկատմամբ հստակ գնահատական է, այլ դրանք լղոզելն ու տարբեր կերպ ներկայացնելը: Այս մարդիկ բացարձակ չեն կարողանում չեզոքացնել Ադրբեջանից եկող ռիսկերը՝ ունենալով Թրամփի միջնորդությունը, այդ բավականին աղմուկ հանած հռչակագիրը և այլն:

Հիշեցնեմ, որ այդ տերմինն ակտիվ շրջանառության մեջ մտավ հատկապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որտեղ կար կետ, որ Հայաստանը Նախիջևանի հետ կապի համար պետք է տրամադրեր ճանապարհ, որը այդ եռակողմ փաստաթղթի համաձայն պետք է վերահսկեին ռուս սահմանապահները։ Այդ փաստաթղթի կենսունակության կորստից հետո Հայաստանի իշխանությունները փոխանակ ամբողջովին չեզոքացնեին այդ խոսույթը, գնացին Վաշինգտոնում փաստացի ևս մեկ անգամ հաստատեցին՝ անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին դեպի Նախիջևան:

Փաստացի, որոշ փոփոխություններով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տեղ է գտել նաև Թրամփի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրում: ՀՀ իշխանությունների արձագանքը իրենց ապաշնորհ քաղաքականության հերթական դրսևորումն է, որովհետև չեն կարողանում հասնել այդ ձևակերպման չեզոքացմանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը