Որոնելով

Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Սասուն Բաբալյանը

Արցախի փխրուն խաղաղությունը տարիներ շարունակ ուղեկցվում էր մարդկային կյանքեր արժեցող սողացող պատերազմներով։ 2020 թվականի լայնածավալ պատերազմը, դրան հաջորդող շրջափակումը, մեկօրյա պատերազմն ու պայթյունը շարունակում էին կյանքեր խլել։ Կյանքի ու մահվան սահմանագծին Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ամեն օր գնում էին վտանգին ընդառաջ` մահվան ճիրաներից ողջ մնացած մարդկանց դուրս բերելու, նորից կյանք վերադարձնելու համար։ Տարիներ շարունակ, ամենատարբեր իրավիճակներում նրանք փրկօղակ էին, հույս,  սպասում, լավ լուր․․․  

Սասուն Բաբալյանը

Ճարտարի փոխարեն` Եռաբլուր

Երեք պատերազմ վերապրած, 16 տարվա փրկարար Սասուն Բաբալյանի համար հատկապես ծանր էր ու ճակատագրական վերջին պատերազմը, որը նրանից խլեց մորը։

Կապի բացակայության պայմաններում, որոնողական աշխատանքների մասնակցելիս Սասունն ուշացումով է իմանում, որ դեռևս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Ճարտարում մայրը մահացել է: Տասնյակ մարմիններ հարազատներին հասցրած Սասունը չի կարողանում մոր մարմինը տեղափոխել Հայաստան:

«2023 թվականի սեպտեմբերի 25-ին մայրս հուղարկավորվեց Ճարտարում… Հիմա ես որ ուզում եմ գնալ գերեզմանատուն, գնում եմ Եռաբլուր, քայլում այնտեղ»: 

«Մինչև այստեղ հասնելս չեմ պատկերացրել, որ գնում ենք ու էլ հետ չենք դառնալու: Մարդիկ մի բուռ հող էին վերցնում, մի ինչ-որ բան էին վերցնում, բայց ես մտածում էի՝ ինչպե՞ս է հնարավոր, որ գնանք ու էլ չվերադառնանք»:

 

Փրկարարն իրավունք չունի կոտրվելու

Երկու երեխաների հայր 42-ամյա Սասուն Բաբալյանը հիացմունքով է հիշում Ստեփանակերտում գործող իրենց Փրկարար ծառայությունը։ 

«Միասնական էինք՝ մի ընտանիքի պես: Միշտ ասում էին՝ Փրկարար ծառայության տղաներն իրար հասնող են, իսկ այդ օրերին՝ առավել ևս, բոլորս մի շենքում, բոլորս՝ իրար հասնելիս»: 

 

Երեք տարբեր պատերազմները Սասունը դիմավորել է նույն ձևով` շուտափույթ հագել է համազգեստն ու շտապել ծառայության վայր: Ու եթե շատերի համար պատերազմն ավարտվում էր հրադադար հայտարարած օրը, ապա Սասունի ու ծառայակից ընկերների համար այն շարունակվում էր, մինչև կգտնեին բոլոր անհայտ կորածներին։ Նրանք լավ էին հասկանում՝ վերջիններիս հարազատների համար մասունք գտնելը ծանր ու անվերջանալի թվացող սպասումից գերադասելի է։

«Ճիշտն ասած, պատերազմն այնպիսի բան էր, որին մենք միշտ սպասում էինք: Բայց ամեն անգամ մոտ մարդու մահ տեսնելով՝ ավելի էիր կոտրվում։ Պետք է այնպես անեիր, որ կողքինդ չնկատեր և ինքն էլ թևաթափ չլիներ: Մենք կարողացել ենք տիրապետել մեզ»:

 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերին հնարավորություն էր ընձեռվում իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում:

Սասունը պատմում է, որ որոնողական աշխատանքների ժամանակ առաջին անգամ դեմքով ճանաչեց հակառակորդին, որն ամեն կերպ խոչընդոտում էր մարտում ընկած տղաների մարմինների դուրսբերումը։ 

«Երբ որոնողական աշխատանքների ժամանակ զոհվածի մարմին էինք գտնում, ադրբեջանցիները սադրում էին մեզ՝ ռիթմիկ երաժշտություն էին միացնում, որ մի բան ասես, մի բան անես, և չեղարկեն աշխատանքները: Մենք դա շատ լավ էինք հասկանում և լուռ հանդուրժում էինք՝ հանուն մեր եղբայրների, որոնց մարմինները պիտի հասցնեինք իրենց մայրերին, կանանց, քույրերին…»

Վեց զինվորների վերադարձը 

44-օրյա պատերազմից 70 օր անց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարար ծառայության ջոկատները ողջ մնացած 6 զինվորի հայտնաբերեցին և կարողացան դուրս բերել նրանց թշնամու թիկունքից։ 

«Այդ օրը մենք Թաղլար (Մեծ Թաղեր՝ խմբ.) գյուղում էինք: Նախապես գիտեինք, որ հնարավոր է՝ մոտակայքում ողջ մնացածներ լինեն, մարդ էինք ուղարկել այդ ուղղությամբ և արդեն գտել էինք նրանց։ Զոհվածների մարմինները բերեցինք Կարմիր Շուկայից ներքև՝ Շեխերի խաչմերուկ, որտեղ ադրբեջանցիների անցակետում ռուսները մեզ էին սպասում։ Մեզ հետ եկած ռուսների վերադասին ասացինք, որ այսպիսի բան կա, որ այսինչ տեղում մարդիկ են գտնվել՝ ողջ, ուզում ենք գնալ այդ ուղղությամբ: Նա մեր հրամանատարի՝ Մեխակ Արզումանյանի հետ կազմակերպեց այդ գործը: Ու գնացինք ողջ մնացած տղաներին բերելու: Դա ուրիշ տեսակ ուրախություն էր․․․» 

«Ադրբեջանցիներն ուզում էին տանել մերոնց Բաքու: Բայց այդտեղ ռուսը պնդեց, որ ըստ պայմանավորվածության՝ պատերազմից հետո ինչ գտնում ենք՝ ողջ թե մեռած, մերն է: Այդպես համոզեց նրանց ու վերցրեց տղաներին: Մենք որ հասանք, տղաները «ԿամԱԶ»-ի մեջ էին՝ նիհար, հյուծված: Վերցրեցինք ու բերեցինք իրենց»:

 

Հայրերը փրկարարների կողքին

Շատ հաճախ անհայտ կորած զինվորների հայրերը փրկարարների հետ միասին մասնակցել են որոնողական աշխատանքներին։ Դա լրացուցիչ ռիսկ ու պատասխանատվություն էր, բայց չէին կարող նրանց մերժել։ 

«Որ գնում ես թշնամու կողմը, չգիտես՝ քեզ հետ ինչ ու ոնց կլինի: Հետն էլ ծնողը հնարավոր է էմոցիայի տակ մի այնպիսի բան անի, որ այդ օրը գործը շատ վատ ավարտ ունենա: Դրա համար միշտ նախօրոք իրենց հետ խոսում էինք, որ ուր էլ գնանք, մեզ հետ եք գալիս, ինչ էլ անելու լինեք, մեզնից հարցրեք, ամեն ինչ պայմանավորվում էինք, հետո գնում,- պատմում է Սասուն Բաբալյանը ու հիշում մի դեպք, երբ ծնողը ժամացույցով ճանաչել է որդուն: – Մի ծնող կար մեզ հետ, եթե սուտ չլինի, մի 10 օրից ավելի հետներս եկել էր որոնողական աշխատանքների: Վերջում գնացինք գտանք իր որդուն: Շատ ծանր էր, երբ ծնողն իր զոհված որդու գրպանից հանում է ժամացույցն ու ասում՝ սա երեխաս է… Այդ ժամանակ մարմիններն արդեն անճանաչելի էին, բայց ծնողն իր որդուն ճանաչեց…»

Փրկարարի աշխատանքը`անհրաժեշտություն 

Փրկարարները Արցախը լքած ամենավերջին մարդկանցից էին: Սասունենց խումբը մինչև հոկտեմբերի 3-ը շարունակում էր աշխատել Ստեփանակերտում՝ դռնեդուռ ծեծելով և համոզվելով, որ բոլորը դուրս են եկել: 

 

Պատմում է, որ մի քանի տասնյակ մարդ, որոնք նախընտրեցին մնալ իրենց տներում, հետագայում դուրս եկան Կարմիր խաչի օգնությամբ։ Այսօր Արցախում մնում է 14 մարդ:

Սասուն Բաբալյանը իր ծառայակից ընկերներից շատերի նման այսօր առանց հիմնական աշխատանքի է։ Սկզբում հույս ունեին, որ Հայաստանում հնարավոր կլինի արցախցի փրկարարներով խումբ հավաքել և միասին աշխատել, սակայն չստացվեց։ ԱԻՆ-ն առաջարկեց աշխատել կառույցի տարբեր ստորաբաժիններում։ Բայց ցածր աշխատավարձերը, մյուս կողմից էլ՝ բնակարանների վարձակալության բարձր գները ստիպում են Սասունին և մյուս արցախցի փրկարարներին առայժմ հրաժարվել սիրելի աշխատանքից և այլ աշխատանք փնտրել։

 

Նյութը՝  Medialab-ի

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։  «Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրեց մահերի, խուճապ, անորոշություն և համ
Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռшզմական գործողությունները և բանակցել
Իրանի Ղոմ քաղաքում գտնվող Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հարձակման է ենթարկվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։  Իսրայելը հարձակվել է Փորձագետների խորհրդի գրասենյակի վրա, որտեղ խորհրդի 88 անդամները Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության քվեարկությունն էին անցկացնում, գրում է Clash Report-ը։  Բոլոր անդամները ներկա չեն եղել, ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ։
Իրանում Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հшրձակման է ենթարկվել
IRNA-ի այն հարցին, թե ինչու են բանակցությունները պատերազմի հանգեցրել, Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ասել է. «Մենք բանակցությունների սեղանի շուրջ եկանք բարի մտադրություններով, մինչդեռ մեր աչքերի առաջ բացվում էր Իրանի երեխաների սպանության տեսարանը: Արդյո՞ք Իսլամական Հանրապետության առաջնորդը երբևէ ասել է, որ սպառնալիքներին ի պատասխան խաղաղության ծրագիրը կփոխի ռազմական ուղու վրա: Հենց սկզբից նա հայտարարեց միջուկային զենքի մշակման արգելքի վերաբերյալ իր կրոնական դիրքորոշումը և մինչև վերջ հա
Իրանի հոգևոր առաջնորդը մինչև վերջ հավատարիմ մնաց միջուկային զենքի մշակման կրոնական արգելքին․ Բաղայի
 պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով, ենթադրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:   «Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան: Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար: Եվ, հավանաբար, սա դեռ վերջը չէ»,- ասել է նա Բրունեյ Դարուսալամի երկրորդ ար
ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով
Պատերազմի 3-րդ օրն է: Ինչպես երեկ խոստացել էի, այսօր ձեզ չեմ ծանրաբեռնել պատերազմական մանրամասներով, որոնք միախառնված են տեղեկատվական քարոզչական կիսաճշմարտությունների հետ: Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։  «-Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տապալվել է. Իրանը իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, իսկ հրահրվող ներքին ապստամբություն դեռ չի ծագել` չնայած առ
Պшտերազմը երկարում է, որովհետև հшրձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տшպալվել է․ Վարուժան Գեղամյան
Հիվանդների և երեխաների վրա նպատակային հարձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է, և աշխարհը պետք է դատապարտի այն։ Իրանը չի լռելու և չի հանձնվելու։  Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Իրանը չի լռելու և չի հանձնվելու․ Փեզեշքիան
Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռшզմական բազաների վրա հրթիռային հшրվածներին ի պատասխան՝ Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է
Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռшզմական բազաների վրա հրթիռային հшրվածներին ի պատասխան՝ Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է
Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն
Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին՝ Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, հայտնում է Times of Israel-ը:  Այս թիվը, ըստ ամենայնի, լրացնում է ներկայումս ծառայության մեջ գտնվող 50 000 պահեստազորայիններին:  ՑԱՀԱԼ-ի տվյալներով, ցամաքային զորքերն ուժեղացվել են Սիրիայի, Լիբանանի, Գազայի հատվածի և Արևմտյան ափի հետ Իսրայելի սահմաններին: Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն, միայն թիկունքի հրամանատարությունը զորահավաքի է կանչել 20 000
Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Պետական այրին բնորոշ յուրահատուկ ինքնազոհության 2023 թ. սեպտեմբերի վերջին օրերին դիմել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր կողմերից լքված, բայց հայ մնացած ներկայացուցիչները. թյուրքագետ
⚫️Իրանը հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդոլրահիմ Մուսավիի մահը:
Իրանը հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդոլրահիմ Մուսավիի մահը
y
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին
ԱՄՆ-ը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   Նրա խոսքով՝ նպատակն է «պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները»:  «Մենք կոչնչացնենք Իրանի ռազմածովային նավատորմը։ Համոզվենք, որ պրոքսին այլևս չի կարող հարձակվել մեր ուժերի վրա։ Երաշխավորում ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։  Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Նորից ասեմ՝ նրանք երբեք միջո
ԱՄՆ-ը լայնածավալ ռшզմական գործողություն է սկսել Իրանի դեմ․ Թրամփ