Մովես Հակոբյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ. այնտեղ ամեն ինչ գրված է. Մովսես Հակոբյան

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

-  Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։ 

-  Դրա պատասխանը ես տվել եմ։

-  Ե՞րբ։

-  Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

-  Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

-  Գուշակությամբ չեմ զբաղվում։

-  Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։ 

-  Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

-  Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

-  Ո՞նց չեն հետևում։

-  Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

-  Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։ 

-  Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

-  Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

-  Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

-  Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

-  Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։ 

-  Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։ 

-  Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

-  Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

-  Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

-  Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։ 

-  Ինչո՞ւ։

-  Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

-  Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

-  Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։ 

-  Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

-  Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

-  Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

-  Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

-  Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

-  Իհարկե՝ ոչ։

-  Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

-  Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

-  Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

-  Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

-  Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

-  Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

իա
Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթանի տարեմուտի արմենոֆոբ հայտարարությունները. քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան
Ինչ վերաբերում է փաստաթղթերի հրապարակմանը, ապա Հայաստանի իշխանությունները, ըստ Միրզոյանի, փորձում են համակարգել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։
Արցախի հայկական լինելու մեկ տարբերակ է եղել` փոխանակում Մեղրիի հետ. Միրզոյան
հքըճֆկի
Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով եվրոպական երկրների առաջին հնգյակում է
Դետք
Պատմության 5 ամենակարճ պատերազմները
եճք
Համաշխարհային ռազմական մրցավազքը և բալանսը
Գեղամյան
եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են. Վարուժան Գեղամյան
Մովես Հակոբյան
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ. այնտեղ ամեն ինչ գրված է. Մովսես Հակոբյան
IRNA
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. IRNA
yfg
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Թաթոյան
Ալիևի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը ՀՀ-ն դրել է միակողմանի թելադրանքի ներքո. Թաթոյան
Փաշինյան
Փաշինյանի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահին
Իրանագետ
Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն. Ոսկանյան
ավա
«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի». Ալիև
📜
Հետաքրքիր ռազմական փաստ. կույրերը՝ ռադարների փոխարեն
Դետք
Նրանք նույնպես կռվել են իրենց հայրենիքի համար. կենդանիներ, որոնք մարտնչում էին
Որոնելով
Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Սասուն Բաբալյանը
Сталин
Ստալինը և հրետանին. Ստալինի մասին հուշագրությունից մի հատված
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն. Գարեգին Բ
ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին տարածել է ապատեղեկատվություն
Հաղորդվում է, որ սիրիական Տարտուս քաղաքի ռազմածովային բազայում ռուսաստանցիները սպասում են իրենց ռազմանավերին՝ ռազմական տեխնիկան և սպառազինությունը տեղափոխելու համար։
Ռուսաստանը ծրագրում է ռազմական տեխնիկայի մի մասը Սիրիայից տեղափոխել Լիբիա. Ուկրաինայի հետախուզություն.
Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին hարկադրում է գնալ միակողմանի զիջումների․ ադրբեջանագետ
Տիգրան
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Աբրահամյան
jki
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետքարտուղարություն