Submitted by H.Aslanyan on
ՄԻԵԴ

Ո՞վ կպաշտպանի գնդակահարված հայ գերիների իրավունքները դատական հայցերից հրաժարվելուց հետո

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, որը վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտակայքում գնդակահարված հայ գերիների իրավունքների պաշտպանությանը։

Ադրբեջանական ագրեսիայից հետո 2022 թվականի սեպտեմբերին սոցիալական ցանցերում հայտնվեցին հայ գերիների գնդակահարության կադրեր։ Տեսանյութում երևում էր, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից նկարահանվել էր 4-ի գնդակահարությունը: Կարճ ժամանակ անց հետաքննիչները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լճի մոտակայքում մահապատժի են ենթարկել գերեվարված առնվազն 9 հայ զինծառայողի։

Ենթադրվում է, որ միջազգային դատական ատյաններում հայցերի փոխադարձ հրաժարման շրջանակում Հայաստանը կհրաժարվի նաև հայ զինվորներին գնդակահարած ադրբեջանցի զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու իր պահանջից։

Այս ամենը հաշվի առնելով` Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, հասկանալու համար` արդյոք ՀՀ-ն այս պահին որևէ կերպ ներգրավված է 2022 թվականի Սև լճի մոտակայքում հայ գերիներին գնդակահարողներին միջազգային դատական ատյաններում պատասխանատվության կանչելու գործում, և եթե այո, ապա ինչ է լինելու այդ գործի հետ Ադրբեջանի հետ համատեղ հայցերը հետ կանչելուց հետո

Մեր հարցերին ի պատասխան գերատեսչությունից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը չի հանդիսանում պատասխանատու մարմին, հետևապես խնդրո առարկա հարցերին վերաբերող համապատասխան մեկնաբանություններ ստանալու համար նպատակահարմար է դիմել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին:

ՀՀ ներկայացուցչի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նշված դեպքին առնչվող ՀՀ պահանջները ներառված են ՀՀ կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատներում:

Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ գրասենյակից նշել են, որ ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր միջպետական գանգատները գտնվում են քննության ընթացիկ փուլում:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը և իր գրասենյակը ողջ ծավալով շարունակում են ներկայացնել և պաշտպանել Հայաստանի շահերը վերը նշված միջպետական գործերով», - ասվում է հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ, գրասենյակը չի մեկնաբանել, թե ինչ կլինի այս գործի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարվեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար