Ուկրաինան ստեղծել է արհեստական բանականությամբ եզակի անօդաչու թռչող սարք
Ուկրաինան ստեղծել է արհեստական բանականությամբ եզակի անօդաչու թռչող սարք, որը օգնում է ոչնչացնել թիրախները 50+ կմ հեռավորության վրա։
Ըստ «Դետքի»` այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետ - թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆեդորովը։
Նշվում է, որ արհեստական բանականությամբ «Павук Допхіна» անօդաչու թռչող սարքը գերազանցում է արտասահմանյան անալոգներին։ Այն կապ է ապահովում հարվածային անօդաչու թռչող սարքերի համար և ոչնչացնում թշնամու առաջնահերթ թիրախները։
«Հիմնական դերը հարձակողական անօդաչու թռչող սարքերի հուսալի կապն է թշնամու թիկունքում։ Павук-ի շնորհիվ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հայտնվում են այնտեղ, որտեղ թշնամին չի սպասում դրանց»,- ասել է Ֆեդորովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն