Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Փաշինյանը հայտարարել էր, թե հիմա Հայաստանին զենք են վաճառում, քանի որ Արցախը չկա, այսինքն` մտավախություն չկա, որ զենքը կգնա Արցախ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Անցնող շաբաթ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը արել էր հայտարարություն, որն ըստ էության մերկացրել է իր իսկ «ինքնիշխանությունը»:

Նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենքի գնումներին, Նիկոլ Փաշինյանը արել է մի հայտարարություն, որը զարմանալիորեն մերկացնում է «ինքնիշխանության» մասին հենց իր իսկ քարոզչական նարատիվները, մերձիշխանական տարատեսակ փորձագիտապրոպագանդիստական շրջանակների «թեզերը»:

Ի՞նչ է ասել Փաշինյանը: Նա ասել է, որ նախկինում սպառազինություն չէին վաճառում, քանի որ ասում էին, թե մենք կարող ենք այդ սպառազինությունը տեղափոխել «ոչ լեգիտիմ տարածք», այսինքն՝ Արցախ:

Հիմա՝ վաճառում են: Այսինքն՝ Արցախը չկա, վաճառում են, որովհետեւ մտավախություն չունեն, որ զենքը կգնա Արցախ:

Այլ կերպ ասած, իրենք այդ դեպքում խնդիր կունենան Ադրբեջանի հետ, Թոււրքիայի հետ: Իսկ այդ խդիրներն իրենց պետք չեն, որովհետեւ ավելորդ խնդիրը դակաշկանդող լրացուցիչ հանգամանք է, դիրքերը թուլացնող գործոն: Ինչու՞ Ադրբեջանը կամ Թուրքիան որեւէ փաստարկ ունենային իրենց հանդեպ: Հայաստանն ու Արցախն իրենց համար այդ ի՞նչ նշանակություն ունեին, որ գնային այդպիսի «ռիսկի»:

Այստեղ է, որ մերկանում է «ինքնիշխանության» մասին ամբողջ իշխանական եւ մերձիշխանական պրոպագանդան: Բանն այն է, որ տարբեր նոր աղբյուրներից զենք ձեռք բերելը մատուցվում է հանրությանը որպես նախկինի համեմատ ներկայիս իշխանության հմտության, համարձակության, քաղաքական կամքի, անկախ եւ ինքնիշխան քաղաքականության առավելության վառ ցուցիչ:

Մինչդեռ, գործնականում՝ այդ ամենը ընդամենը Արցախի կորստի արդյունք է, ոչ թե ինքնիշխան քաղաքական կամքի կամ դիվանագիտական հմտության: Արցախի կորուստը բացել է ճանապարհը, հանել է այն կարկանդող հանգամանքը, որ ունեին այլ երկրները: Հանել է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ այսպես ասած հակառակվելու ռիսկը կամ խննդիրը: 

Ես այս օրինակը բերում եմ բազմիցս: Ֆրանսիայից ռազմատեխնիկական գնումների թեման ակտիվորեն շոշափվել է 2021 թվականից սկսած, հանդիպումներ, այցեր, հայտարարություններ,. Հավաստիացումներ: Բայց ե՞րբ ստորագրվեց այսպես ասած առաջին համաձայնագիրը: 2023 թվականի հոկտեմբերին, երբ հայաթափված էր Արցախը եւ այլեւս «բաց էր ճանապարհը»:

Այյստեղ իհարկե հարցը Ֆրանսիան չէ: Հարցը այն է, որմենք չգտնվենք պրոպագանդիստական աճպարարությունների ներքո: Որովհետեւ Ֆրանսիան, ինչպես ցանկացած տերություն, հետապնդում է իր շահը, անում է այն, ինչ համարում է ձեռնտու, թե տեղի, թե բնույթի, թե ժամանակի իմաստով: Եթե վատ է պաշտպանում իր շահերըմ, դա ֆրանսիական հանրության քննության հարցն է: Մեզ հուզողը պետք է լինի մեր շուրջ եւ մեր հետ տեղի ունեցողը առավելագույնս համակողմանի դիտարկելն ու պրոպագանդիստական խայծեր կուլ չտալը:

Ընդ որում, նույնիսկ այդ ամենից հետո դեռ բոլորովին այնպես չէ, թե հերթ են կանգնել Հայաստանին սպառազինություն վաճառելու համար: Հայաստանի հիմնական գործընկերը այդ հարցում Հնդկաստանն է, որը Կովկասը դիտարկում է իր աշխարհաքաղաքական շահերի կարեւոր ուղղություն եւ համարում, որ այդտեղ առավել իրատեսական գործընկեր է Հայաստանը:

Մինչ այդ, ըստ էության այդպիսի մղումով փաստորեն աչքի էր ընկնում միայն Ռուսաստանը, որը փորձում էր իհարկե «մյուս ձեռքով» էլ կառավարել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հակառակվելու ռիսկերը, գնալով նրանց հետ պայմանավորվածությունների: Ռուսաստանն իհարկե բավարար ուժ չունեցավ այդ «բարակ լարի» վրայով հավասարակշռված երկար քայլելու համար, ինչի հետեւանքը իհարկե առավել ծանր էր մեզ համար, սակայն աշխարհաքաղաքական մասշտաբի չափումով՝ թեթեւ չէր իհարկե նաեւ հենց Ռուսաստանի համար: Պարզապես, մասշտաբն իհարկե թույլ է տալիս «ավելի թեթեւ տանել» նահանջները: Առավել եւս, որ տերությունների չափման միավորները տասնամյակներն են, իսկ տարածքային առումով նրանց չափումները բնականաբար շատ ավելի խոշոր են:

Մյուս կողմից, հենց Ռուսաստանի բարդ իրավիճակում հայտնվելու ռիսկից են խուսափել մյուս տերությունները, ըստ էության հրաժարվելով Հայաստանի հետ անվտանգային այնպիսի հարաբերությունից, որը կձեւավորի իրենց համար պատասխանատվություն: Առավել եւս, նրանք կարողացել են խուսափել դրանից, քանի որ չեն ունեցել այս ռեգիոնում կենսական շահեր, ի տարբերություն Ռուսաստանի:

Միով բանիվ, առավել էական է այն, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը անում հայտարարություն, որը, ինչպես նշեցի, «մերկացնում» է հենց իշխանական պրոպագանդայի «թեզերից» մեկը:

Պարզապես, Փաշինյանի հայտարարությունը ունի սպառում այն շրջանակներում, որոնք հավատացած են՝ անկեղծ, կամ որոշակի նյութական ու ֆինանսական շահի դիմաց, որ նա ոչ թե կորցրել է Արցախը, այլ փրկել է Հայաստանը: Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է հենց այդ լսարանին հերթական չափաբաժնով սնուցելը:

Իսկ այն լսարանը, որտեղ նա «մերկանում» է, ինքը կորցրած է համարում վաղուց:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը