Submitted by H.Aslanyan on
Արցախ

Փաշինյանը փակեց Արցախյան էջը. ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինսկի խումբն արդեն փաստացի լուծարված է: ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռել յայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Անդրադառնալով այս տեղեկությանը՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փակեց Արցախյան էջն ու ՀՀ-ն մաս դարձրեց Մեծ Թուրանի. «Փաշինյանն ու քպական խմբակը հատուկ գործողության արդյունքում 2018 թ. գունավոր հեղաշրջմամբ բերվեց իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը խզելու և Հայաստանի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով դեպի Արևմուտք և Թուրքիա շրջելու համար, ինչն էլ նա ու նրա փողասեր դիլետանտ թիմը կյանքի են կոչում։

Փաշինյանական կլանն իր գործողություններով նմանվում է թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի հարցը փակվի՝միայն թե իրենք մնան իշխանության և շարունակեն հարստանալ։ Քպականներն ու նրանց հարազատները, ովքեր մինչև 2018 թվականն ապրում էին գրեթե աղքատության մեջ, այսօր դոլարային միլիոնատերեր են դարձել»։

Ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ում ծաղկում է քպականների կոռուպցիան, մեծ չափերի է հասել արտագաղթը, արտաքին պարտքն է աճում, ինչպես նաև կազմաքանդվում են պետական և ուժային համակարգերը։ Դա արվում է գիտակցված՝ հայոց պետականության լուծարման համար։ Փաշինյանին և թիմին չեն հետաքրքրում հայկական ազգային ու պետական շահերը, նրանց միակ գերխնդիրն իշխանության պահպանումն է ամեն գնով և վերարտադրությունը 2026 թվականին։

«Արցախյան էջը փակելով՝ Փաշինյանն ու թիմը մեսիջ են հղում Արևմուտքին և թուրք-ադրբեջանական տանդեմին, որ ՀՀ-ում այդ ուժերը հենվեն հենց քպականների վրա։ Անկարային և Բաքվին Փաշինյանն ու թիմը ձեռնտու են, քանի որ նրանք ատում են Արցախն ու արցախցիներին, իսկ Արևմուտքի համար Փաշինյանը ձեռնտու է որպես հակառուսական, արևմտամետ քաղաքականություն վարող գործիչ»,- գրում են հեղինակներն ու հավելում, որ Հայաստանը ՔՊ-ի օրոք մեծ տեմպերով մաս է կազմում Մեծ Թուրանի. թուրքական աշխարհի դիրքերը ՀՀ-ում ամրապնդվելու են հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում։

Ըստ ալիքի, Հայոց պետականության կազմալուծումը հնարավոր է կանխել միայն իշխանափոխությամբ. հերթական ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու թիմը կեղծելու են ընտրություններն և ուժով պահեն իշխանությունը։ Փողոցային համազգային պայքարը միայն թույլ կտա փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն։ «Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ՝ Փաշինյանի հեռացման նպատակի շուրջ և սկսի ոտքի հանել ՀՀ քաղաքացիներին ոչ միայն Երևանում, այլ մարզերում»,- ամփոփում են հեղինակներն ու նշում, որ մարզերում քաղաքական կյանքը մահացած է՝ մարզաբնակ ՀՀ քաղաքացիները հավատում են Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող փաշինյանական հեքիաթներին՝ տնտեսական աճի և խաղաղության մասին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար