Submitted by H.Aslanyan on
Ալիև

Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված գործընթացը, նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները կզրոյանան: Ահա, այսպիսի հայտարարություն է նաև օրերս արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ էության, Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները բազմաշերտ են:

Թեմայի հետ կապված անդրադարձում մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյան-Ալիև տանդեմն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը հանձնվի, հայաթափվի, ադրբեջանական զորքերն էթնիկ զտումներ իրականացնեն Արցախում ու այսօր Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը. «Նույն ճակատագիրը սպասվում է նաև Սյունիքին, եթե Փաշինյանն ու նրա թրքամետ ու փողասեր խմբակը մնա իշխանության և վերարտադրվի նաև 2026 թվականին»:

Ալիևի պահանջների ցուցակը ՀՀ-ից ունի սկիզբ, սակայն չունի վերջ՝ Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների «վերադարձ», հայոց բանակի կրճատում, ՀՀ-ի դեմիլիտարիզացիա, անկլավների տրամադրում և այլն։ «Փաշինյանական կլանն ապացուցել է, որ, հանուն իշխանության պահպանման և փողի, նրանք պատրաստ են սպասարկել Արևմուտքի՝ հակառուսական և Ադրբեջանի՝ թուրք-ադրբեջանական օրակարգերը»,-գրում է ալիքը։

Արցախցիները պարտադրաբար լքեցին Արցախն, իսկ այսօր Հայաստանից են արտագաղթում: Ըստ հեղինակների, նույն ճակատագիրը սպասվում է ՀՀ քաղաքացիներին, եթե նրանք չպաշտպանեն Հայ առաքելական եկեղեցին և հայոց պետականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակից քպականներից. «ՔՊ-ի վերարտադրությունը հայոց պետականության վախճանն է խորհրդանշելու։ Փաշինյանն ու թիմը պետք է հեռացվեն, հակառակ պարագայում ադրբեջանական դրոշներ են ծածանվելու արդեն Սյունիքում և Գեղարքունիքում»։

Ինչպես հայտնի է, բանտում գտնվող գործարար Սամվել Կարապետյանն օրերս հայտարարել է. «Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն»։

Անդրադառնալով այս թեմային՝ ալիքի հեղինակները նշում են, որ Փաշինյանը Հայաստանը վերածել է Արևմուտք-ՌԴ proxy war-ի տարածքի՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության, Արցախի ու հայկական ազգային ու պետական շահերի համար։ «Փաշինյանն Արևմուտքում ռուսաֆոբ է խաղում, իսկ Մոսկվայում՝ ռուսամետ, սակայն ո՛չ Արևմուտքը, ո՛չ ՌԴ-ն Փաշինյանին ու նրա թրքամետ խմբակին չեն վստահում, ինչն էլ հանգեցնում է Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը։

Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին, ու այսօր Ալիևն արդեն պահանջում է Սյունիքն ու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան ու ՀՀ Սահմանադրության փոփոխություն»,-գրում է ալիքն ու հավելում, որ Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի՝ հակառուսական պլացդարմի, քանի որ դա հանգեցնելու է ծանր հետևանքների հայկական պետականության համար. Ուկրաինան վերածվեց ճակատի ընդդեմ ՌԴ-ի, ու դա շատ թանկ նստեց այդ երկրի վրա։

«Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության և 2026 թվականին վերարտադրվելու, պատրաստ են «Զանգեզուրի միջանցք» տրամադրել թուրք-արևմտյան տանդեմին, ինչպես նաև զրոյացնել ՀՀ-ում ռուսական ազդեցությունը, միայն թե Արևմուտքը Փաշինյանին և թիմին թույլ տա մնալ իշխանության 2026 թվականին»,- գրում են հեղինակներն ու շեշտում, որ «Զանգեզուրի միջանցքը» հայոց պետականության ոչնչացման ճանապարհային քարտեզն է և լոգիստիկան։

Ըստ ալիքի, ազգային ու պետականամետ ուժերը պետք է ձևավորեն միասնական ճակատ՝ Փաշինյանին հեռացնելու համար. «Ազգային ուժերը պետք է պաշտպանեն Հայ առաքելական եկեղեցին, Արցախի հարցը կրկին բերեն օրակարգ, հզորացնեն հայոց բանակն ու տնտեսությունը, ինչպես նաև հայ-ռուսական կապերը նորից բարձրացնեն ռազմավարական, դաշնակցային մակարդակի՝ թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու համար։ ՀՀ-ում իշխանափոխությունը հայոց պետականության փրկության միակ տարբերակն է. Փաշինյանն ու թիմն իրենց կամքով երբեք չեն հեռանալու»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար