Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Պետք է թույլ չտալ, որ Ալիևի «մարդը» մնա իշխանության մեր երկրում, քանի որ նրա մնալու դեպքում Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ ու մեր պետության համար շատ ճակատագրական ավարտին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, որ իրավիճակը մի օր կփոխվի։ Վստահ եմ, որ հասարակության մեջ կար այն համոզմունքը, որ թշնամու ոտքերի տակ ոչ մի թիզ հող չի մնա, և մենք դրան հասել ենք։ Ավելի քան երկու տարի է, ինչ մենք վերահսկում ենք ամբողջ տարածքը՝ ադրբեջանական պետության ինքնիշխան տարածքը։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում և լիովին վերականգնել ենք արդարությունը։ Հետևաբար, այդ դժվարին ժամանակաշրջանը մեր ետևում է, մեր ետևում է և երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունը ուժեղ է, մեր բանակը ուժեղ է, և մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր մեծությունը ամբողջ աշխարհին։ Վերջին 80 տարիների ընթացքում չի եղել երկրորդ երկիր, որը տարել է այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակ, ինչպիսին Ադրբեջանը․․․»։ Սա հատված է Իլհամ Ալիևի երեկվա ելույթից, որը նա հնչեցրել է օկուպացված Մարտունիից։ 

Ալիևը տարբեր առիթներով և շատ մեծ ուրախությամբ խոստովանել է, որ Արցախում կազմակերպել է էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Փաստացի այնպես է արել, որ «խաղաղության» մեջ հայեր չլինեն։ Նա նաև բազմիցս և շատ ուղիղ տեքստով խոսել է, որ պատերազմի է գնացել հստակ դիտավորությամբ, նախապատրաստությամբ, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները։ Ինչևէ, մեզ մոտ դեռ այս ուղիղ խոսքերը հասկանալու հետ կապված ոմանք լուրջ բարդություններ ունեն, բայց դա դեռ մի կողմ։ 

Այսքանով հանդերձ՝ ադրբեջանցիները, ունենալով ՌԴ քաղաքացիություն, գալիս հանգիստ «գուլյատ» են անում (կներեք այս բառի համար) Հայաստանում, որոշում ենթադրյալ հորական կամ մորական տուն գտնել, վիդեոներ են նկարում, ուրիշ ադրբեջանցիներին ասում՝ արի, «մեր պատմական հողն է», հետո բախտներս դեռ բերում է, որ հետ են գնում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը իրենց երևակայած «խաղաղությունը» հասցնեն «անշրջելիության կետին», ինչպես որ խոստանում է «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ապա ինչ-որ պահից մեր հողից, տնից, հայրենիքից մեզ զրկածները, մեզ փաստացի ցեղասպանության ենթարկածները կգան ու կասեն, որ սա «իրենց պատմական հողն է», մենք ենք սխալ արել, որ այստեղ ենք ապրել։ 

Շատերին սա դեռ ֆանտաստիկա կարող է թվալ, բայց ցավոք, ով հասցրել է հասկանալ Ալիևի ու նրա «մարդու»՝ ՆՓ-ի քաղաքականությունը, լավ էլ կհասկանա, թե ես ինչ նկատի ունեմ։ Իսկ դա կանխելու գործիքը մեր ձեռքին է՝ մասնակցել ընտրությանը, կատարել ընտրություն և թույլ չտալ, որ Ալիևի «մարդը» մնա իշխանության մեր երկրում, քանի որ նրա մնալու դեպքում Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ ու մեր պետության համար շատ ճակատագրական ավարտին․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը