Submitted by H.Aslanyan on
ԱԳՆ

Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. 

«...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Սկսենք վերջից. ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքն առհասարակ: ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991-ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ»: Սրա վրա չէինք կենտրոնանա, եթե հայտարարություն անողն ԱԳՆ-ն չլիներ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքման բանակցություններ, որից հետո է միայն հնարավոր (անհավանական թվացող բան է, իհարկե, բայց համարենք հնարավոր), որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերություններ հաստատեն:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է 2021-25 թթ. «Գործունեության ծրագիր», որտեղ հստակ նշված է իրենց պարտավորությունը՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: Ի՞նչ կապ ունի այստեղ ինչ-որ «հրամանագիր»:

Երրորդ. հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն խոսում է Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի մասին, որից, ի դեպ, Փաշինյանն ու իր առանցքային ֆիգուրանտները լիովին տեղյակ են եղել, չնայած ստում էին, թե ոչինչ չեն իմացել: Ամեն դեպքում. Սամվել Շահրամանյանին նույն փաշինյանական իշխանությունը չի ճանաչել ու չի ճանաչում որպես ԼՂՀ նախագահ, ու մեկ էլ հանկարծ նրա ստորագրած թղթի՞ն է հղում անում՝ սեփական հանցավոր անգործությունը արդարացնելու համար: Չհաշված, որ այդ հրամանագիրը, կարծես, ոչ ոք չի էլ տեսել:

Չորրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է:

Եվ վերջապես, որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ձգտեն ինքնավերացարկվել, մեղքն այլոց գրպանը գցել, Արցախն ուրացել են իրենք, Արցախը թշնամապատկան են հայտարարել իրենք, Արցախի 9 ամիս տևած շրջափակումը հաղթահարելու համար մատները մատին չեն խփել իրենք, թշնամական ագրեսիայի, գործնականում՝ ցեղասպանական կոտորածի ու զանգվածային բռնի տեղահանման, էթնիկ զտման ենթարկելու բացահայտ նպատակների ու դրա փաստացի իրականացման պայմաններում Արցախի հայությանը մեն-մենակ են թողել իրենք:

Ու հիմա գործնականում հենց իրենք են փորձում ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները: Չնայած, սա արդեն նորություն չէ, պարզապես անընդհանտ նոր «կնիք» են դնում»:

 Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News