Submitted by H.Aslanyan on
Սիրիա

Սիրիայում բախումների հետևանքով 356 մարդ է զոհվել. բանակը սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից

Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ի առավոտյան բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալները։

Ըստ կազմակերպության՝ զոհվել է 79 դրուզ զինյալ, 55 քաղաքացիական անձ, կառավարական ուժերի 189 զինվորական և 18 ցեղային զինյալ։ Բացի այդ, Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի ևս 15 զինվորական։

Ըստ Սիրիայի Պաշտպանության նախարարության՝ սիրիական բանակը հուլիսի 16-ի երեկոյան սկսել է դուրս գալ դրուզներով բնակեցված աս-Սուեյդա քաղաքից՝ բռնություններից տուժած քաղաքում կրակի դադարեցման նոր համաձայնության հայտարարումից մի քանի ժամ անց։

«Զորքերը լքում են աս-Սուեյդան՝ քաղաքն անօրինական խմբավորումներից մաքրելուց հետո, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն այնտեղ»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ։

Դրուզների հոգևոր առաջնորդը ողջունել է ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ համաձայնությունը։Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 16-ին հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Սիրիայի հարավում մարտական գործողությունների կարգավորման ուղղությամբ։

«Մենք ներգրավել ենք Սիրիայում բախումներում ներգրավված բոլոր կողմերին։ Մենք համաձայնության ենք եկել կոնկրետ քայլերի շուրջ, որոնք այսօր գիշեր վերջ կդնեն այս անհանգստացնող և սարսափելի իրավիճակին։ Սա կպահանջի, որ բոլոր կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, և մենք հենց դա ենք լիովին ակնկալում նրանցից»,- նշել է նա X-ում գրառման մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal