Submitted by H.Aslanyan on
Հրապարակ

Սպասվում է պակիստանցի զինյալների տեղափոխում Ադրբեջան

«Հրապարակը» գրում է.

Ռուս քաղաքագետ Անդրեյ Սերենկոն գրում է, որ մինչեւ 2026 թվականի գարուն լիովին պատրաստ կլինեն պակիստանցի այն գրոհայինները, որոնց նախատեսվում է տեղափոխել Ադրբեջան։ Սերենկոն իր տելեգրամյան ալիքում հրապարակած վերլուծականում նշում է, որ մոտ 50 հազար գրոհային, որոնք հիմնականում լինելու են փենջաբցիներ, փուշտուներ, ուղարկվելու են Պակիստանից Ադրբեջան՝ որպես վարձկաններ։ Տեղափոխումն իրականացվելու է Աֆղանստանի եւ Թուրքմենստանի վրայով։ Թե որտեղից են հեղինակին այս տեղեկությունները, պարզ չէ, սակայն դրանք պետք է հույժ հետաքրքրեն հայկական իշխանություններին եւ մեր հատուկ ծառայություններին։ Դրանք մեր երկրի համար անվտանգային մեծ ռիսկեր պարունակող տեղեկություններ են, անպայման պետք է պետականորեն ճշտվի դրանց հավաստիությունը, եւ քայլեր ձեռնարկվեն։

Համաձայն հեղինակի «իրազեկ աղբյուրների», ամեն օր 500-1000 պակիստանցի զինյալ, որոնք ներգրավված են «ադրբեջանական պրոյեկտում», հատում են Աֆղանստանի սահմանը։ Նրանք պատրաստություն են անցնում Պակիստանի միջգերատեսչական հետախուզության կողմից։ Նրանց վերապատրաստողները՝ ինստրուկտորները, ադրբեջանցի զինվորականներն են, ովքեր հագնում են աֆղանական համազգեստ։ Ճամբարները գտնվում են Աֆղանստանի հյուսիս-արեւմտյան եւ հարավ-արեւելյան շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են փուշտուներով։ Հոդվածում նշվում է, որ թուրքական եւ իսրայելական հետախուզական ծառայությունների աջակցությամբ՝ նախատեսվում է պակիստանցի վարձկանների հետագա տեղափոխումն Ադրբեջան։ Տեղափոխման արժեքը մեկ զինյալի համար կազմում է 3 հազար դոլար։ Իսրայելական հետախուզությունը վճարել է բոլոր 50 հազար զինյալների տեղափոխման գումարը։ Յուրաքանչյուր պակիստանցի զինյալ ամսական ստանում է 1500 դոլար, փենջաբցի հրամանատար զինյալները՝ ամսական 2500 դոլար աշխատավարձ։ Հավաքագրող պակիստանցի եւ աֆղան միջնորդները մեկ գրոհայինի հավաքագրելու համար ստանում են «պարգեւատրում»՝ 750 դոլարի չափով։

Թուրքական հետախուզական ծառայությունները մտադիր են պակիստանցի վարձկաններին տեղափոխել Ադրբեջան օդային ճանապարհով։ Թուրքիան իր հերթին մտադիր է 2000 պակիստանցի զինյալի համար իրականացնել ավելի խորացված զինվորական պատրաստություն՝ հատուկ ուսումնական կենտրոններում, որը ներառելու է ռազմածովային ոլորտը նույնպես։ Բոլոր ծախսերը, ըստ Սերենկոյի, իր վրա է վերցրել իսրայելական «Մոսադը»։ Սերենկոյի աղբյուրները նկատում են, որ Անկարան ներկայում մտահոգված է նրանով, որ Մոսկվան ճանաչել է «Թալիբան» շարժումը, քանի որ հասկանում է, որ այդկերպ Մոսկվան փորձում է կանխել պակիստանցի զինյալների տեղափոխումն Ադրբեջան։ Մյուս կողմից, Ռուսաստանի համար մտահոգիչ է թյուրքականության աճը Կենտրոնական Ասիայում, որը սպառնալիք կարող է դառնալ նաեւ Ռուսաստանի անվտանգության համար։ Իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, պանթյուրքականության կենտրոնն է։ Այս ամենն արվում է Իրանի դեմ՝ Աֆղանստանի եւ Ադրբեջանի միջոցով քայքայիչ պարտիզանական պայքար մղելու համար, որի հեղինակն իսրայելական կողմն է։

Իսկ ՀՀ վարչապետը կարծում է, թե «Թուրանն» ընդամենը առեւտրատնտեսական կապեր են, խաղաղ շփումներ, պետությունների ազատ հաղորդակցություն, դրա համար է ասում՝ թող իրենք էլ ապրեն, մենք էլ ապրենք, մենք էլ «խմենք Թուրանի ջուրը»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal
Օքթայ
Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին
Արաղչի
Ոչինչ այլևս նախկինի պես չի լինի. Արաղչին՝ Հորմուզի նեղուցի մասին