Submitted by H.Aslanyan on
Քոչարյան

Ստեղծված իրավիճակից երկու ելք կա. կարելի է կամ ընդլայնել նախագծերը ԱՄՆ-ի հետ, կամ հրաժեշտ տալ նրանց. Քոչարյան

«Թրամփի ուղին» ունի տրանզիտային ներուժ, սակայն նրա նշանակությունը մի փոքր չափազանցված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը քարտեզի վրա ցույց տվեց ամբողջ ճանապարհային ցանցը, թե ինչ հնարավորություն ունի Հայաստանը` որպես տրանզիտային երկիր։

Նա նշեց, որ Իրանը սահմաններ ունի 7 երկրի հետ, և միայն ՀՀ սահմանի վրա են հայտնվելու ամերիկացիներ։

«Բրավո. եթե որևէ մեկը մտածում է, որ Իրանում երջանիկ են սրա համար, խորը հիասթափություն պետք է ապրեն։ Նման որոշում կայացնելը չափազանց ռիսկային է ՀՀ համար։ Հիմա մեծ հարց է` Իրանի համար ի՞նչն է ավելի վտանագավոր` ԱՄն ներկայությունն այս սահմանի՞ն, թե՞ Ադրբեջանի ներկայությունն այս սահմանին։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը ևս չունի այդ հարցի պատասխանը»,- ընդգծեց նա։

Քոչարյանը նշեց` այս ճանապարհն իսկապես հետաքրքիր է Թուրքիայի համար իր աշխարհաքաղաքական ծրագրի շրջանակում` կապը Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի հետ, իսկ Ադրբեջանի համար` կապը Նախիջևանի ու Թուրքիայի հետ։

«ԱՄն վերահսկողության տակ գտնվող այդ միջանցքը չափազանց հետաքրքիր է նաև իսրայելցիների համար` Իրանի դեպքում իրենց երկարատև ծրագրերի իրականացման հարցում»,- հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահը` ավելացնելով, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում կենսական շահեր ուղղակի չունի։

«Բա, լավ, ամոթ չե՞նք անում Հայաստանի ամենագրավիչ կտորը հանձնել ԱՄՆ–ին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել մեկ միլիարդանոց ծրագրի մասին, երբ դու ունես հնարավորություն 2–3 տարում այդ ճանապարհը կառուցելու»,- հայտարարեց Քոչարյանը։

Նրա խոսքով` «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի իրականացումը Հայաստանին կարող է ձեռնտու լինել իրադարձությունների զարգացման երկու տարբերակով։

«Առաջին տարբերակն է` փորձել ընդլայնել նախագիծը ԱՄՆ-ի մասնակցությամբ, քանի որ Վաշինգտոնի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ ակնհայտ է, սակայն դա, ամենայն հավանականությամբ, անհնար կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմերժի այդ տարբերակը, որովհետև շահագրգռված չէ, որ Հայաստանը ևս ելք ստանա դեպի Իրան»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ տարբերակը, որն ամենաիրականն է, այն է, որ շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին նախաձեռնության համար, բայց միևնույն ժամանակ ինքնուրույն ճանապարհահատված կառուցենք:

Այս դեպքում էլ տեղամասը կարող է կոչվել «Թրամփի ուղի», սակայն այն կլինի Հայաստանի վերահսկողության տակ։

Քոչարյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի համար միակ շահավետ տարբերակը Երասխ–Ջուլֆա երկաթուղային հանգույցով, այնուհետև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան լիարժեք կապի ապահովումն է:

«Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է իրական օգուտ քաղել։ Իսկ եթե նա ուղղակի ճանապարհ տա Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, դա անիմաստ նախագիծ կլինի՝ զրոյական արդյունքով»,- հայտարարեց նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար