Submitted by H.Aslanyan on
Արաղչի

Թեհրանը սադրանքների դեպքում պատրաստ է կրկին պատասխանել Վաշինգտոնին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային հասցված իրանական հրթիռային հարվածը որակել է ամերիկյան «ագրեսիայի» պատասխան և խոստացել, որ Թեհրանը կրկին կպատասխանի Վաշինգտոնի կողմից հետագա գործողությունների դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

«ԱՄՆ-ի կողմից հետագա գործողությունների դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ կլինի պատասխան տալ», – Արաղչին հայտարարել է Աշխաբադում մամուլի ասուլիսի ժամանակ։

Հրապարակման համաձայն՝ նա ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում սրել լարվածությունը տարածաշրջանում, և Կատարում ԱՄՆ-ի «Ալ-Ուդեյդ» ռազմաբազային հասցված իրանական հրթիռային հարվածը որակել է «պատասխան Ամերիկայի աղաղակող ագրեսիային՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ»։

Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին խոսում են  Իսրայելի «թուլության» և Իրանի հարցում նրա «հուսահատության» մասին։Արաղչին նաև գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ նշելով, որ մինչև վերջին պահը շարունակել են գործողությունները։«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողություններն, ուղղված պատժելու Իսրայելին իր ագրեսիայի համար, շարունակվել են մինչև վերջին պահը՝ գիշերվա ժամը՝ 4-ը։ բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ զինված ուժերին, որը պատրաստ է պաշտպանելու մեր երկիրը մինչև արյան վերջին կաթիլը, և որը պատասխանել է մեր թշնամու ցանկացած հարձակման մինչև վերջին րոպեն», - գրել է Աբբաս Արաղչին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների