Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով. Պենտագոն
Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան ավիահարվածների շնորհիվ Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով: Այս մասին գրում է Reuters-ը։
Գերատեսչության խոսնակ Շոն Փառնելը նշել է՝ հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ ամերիկյան ավիահարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը:
Օրերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել էր, որ Իրանը մի քանի ամսվա ընթացքում կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը: Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային օբյեկտները մեծապես վնասվել են:
Ավելացնել նոր մեկնաբանություն