Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։
Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։
Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։
90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ պարզապես հայեր են զոհվել։ Արմե՛ն, ո՞նց ես մարսել, շատ հե՞շտ էր, թե՞ ուղղակի թքած ունես։
Արցախի գլխին եկածի պայմաններում ո՞նց ես ապրում, շնչում, կյանքդ վայելում Արցախ հանձնածների շրջապատում, ուրախ-զվարթ ժամանակ անցկացնում Արցախին պատերազմ բերածների և ցեղասպանություն իրականացրածների կարկառուն ներկայացուցչի հետ։
Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի ոչնչացումը, հայրենակիցներիդ մահն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն։
Ավելացնել նոր մեկնաբանություն