Submitted by H.Aslanyan on
Ալիև

Թրամփյան շքեղությամբ հանդիպում Վաշինգտոնում․ ԱՄՆ-ն մի քանի բարի կամքի դրսևորումներ կանի Բաքվի նկատմամբ․ Politco

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նախատեսում են Սպիտակ տանը ստորագրել համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով Թրամփի վարչակազմի կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրին, որը վերջ կդնի երկու երկրների միջև գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտությանը․ գրել է Politco-ն։

Երկու երկրներն էլ, ըստ երեք ամերիկացի պաշտոնյաների, կստորագրեն նաև համաձայնագրեր, որոնք ընդլայնում են երկկողմանի կապերը Վաշինգտոնի հետ, ինչը հնարավոր է դարձել «ԱՄՆ-ի կողմից համատեղ տարանցիկ միջանցքի զարգացման շուրջ վեճի լուծմանը նպաստելու շնորհիվ»։ 

Ըստ կայքի հետ զրուցած պաշտոնյաների՝ երկարատև հակամարտության մեղմացման բանալին տարանցիկ միջանցքի վերաբերյալ համաձայնագիրն է։

«Մենք կարողացանք ամփոփել հետևյալը. եթե մենք կարողանանք բացել միայն մեկ կտորը, գուցե մնացած կտորները սկսեն իրենց տեղը ընկնել»,- նշել է պաշտոնյաներից մեկը։

Թրամփյան շքեղությամբ՝ ԱՄՆ-ն միջանցքն անվանել է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», իսկ ուրբաթ նախատեսված միջոցառումը՝ TRIPP խաղաղության գագաթնաժողով։

Ինչպես նշվել է, Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ին 99 տարով շնորհել «Զանգեզուրի միջանցքի» հողերի վրա բացառիկ հատուկ զարգացման իրավունքները։ ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կմշակի երկաթուղային, նավթային, գազային և օպտիկամանրաթելային գծեր, նաև հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի փոխանցում 27 մղոնանոց միջանցքով։

Politico-ի հետ զրուցած երրորդ պաշտոնյան նշել է, որ համատեղ հռչակագիրը համարվում է երկու վաղուց թշնամաբար տրամադրված երկրների կողմից ստորագրված առաջին երկկողմ հռչակագիրը։ Արտաքին գործերի նախարարները, ինչպես նշվում է, կնախաստորագրեն պայմանագրի տեքստը։

«Համաձայնագիրն ԱՄՆ-ի տասնամյակների ջանքերի գագաթնակետն է՝ հակամարտությանը վերջ դնելու համար, որը ծագել է այն ժամանակ, երբ երկրներն անկախություն ձեռք բերեցին Խորհրդային Միությունից: Բայդենի վարչակազմը մոտ էր նմանատիպ համաձայնագրի կնքմանը։ 

Համաձայնագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ն մի քանի բարի կամքի դրսևորումներ կանի Բաքվի նկատմամբ, որը նախկինում մտերիմ դաշնակից էր, սակայն վերջին տարիներին ձգտել է դեպի Ռուսաստան։

ԱՄՆ-ն կվերացնի Բաքվի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումները, երբ վարչակազմը հրապարակի փաստաթուղթ, որով կչեղարկի 1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի մի բաժին, որը արգելում է Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնություն ցուցաբերելը՝ Հայաստանի հետ նրա վեճերի պատճառով»,- գրել է կայքը։

Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը և Հայաստանը նաև դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից, որի կազմում են նաև Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։

Ընդգծվել է, որ համաձայնագիրը կարող է հիասթափեցնել շատ ամերիկահայերի, քանի որ, ըստ երևույթին, այն չունի պատմականորեն հայկական անկլավից մարդկանց տեղահանման, նաև հակամարտության ընթացքում ռազմագերիների հարցերը լուծող կոնկրետ դրույթներ։

«Իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարադատության և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների համար պատասխանատվության վրա. այս հարցերը չպետք է մնան երկրորդ պլանում»,- նշել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի իրավապաշտպան խմբի ծրագրերի տնօրեն Ալեքս Գալիցկին՝ հավելելով․ «Գործարքը, որը կպարգևատրի Ադրբեջանի ագրեսիան, կխաթարի Հայաստանի ինքնիշխանությունը և կժխտի արդարադատությունը Արցախի հայերի նկատմամբ, միայն կդժվարացնի այս կարևոր մարդու իրավունքների հարցերի լուծումը ապագայում»։

Աղբյուրը` ABC Media

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal